ԱՀԿ-ի առաքելության ռուսաստանցի փորձագետները հայտնել են COVID-19-ի ծագման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24News   

ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության՝ Չինաստանի Ուհան քաղաք այցելած փորձագետները քիչ հավանական են համարում SARS-CoV-2 կորոնավիրուսի լաբորատոր ծագումը, դրա հետ մեկտեղ բիոահաբեկչության վարկածը չի դիտարկվում: Այս մասին INTERFAX-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է ՌԴ-ից ԱՀԿ-ի խմբի փորձագետ, Ռոսպոտրեբնադզորի Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Դեդկովը:

«Աշխարհում եղել են լաբորատորիայից (վիրուսների) արտահոսի դեպքեր: Նման իրադարձություններից յուրաքանչյուրը կապված Է կանոնակարգի խախտման հետ: Բայց եթե ամեն բան ճիշտ Է արված, ապա Էքսցեսի հավանականությունը հասնում Է զրոյի: Մենք չենք ասում, որ արտահոսք չԷր կարող լինել, ասում ենք, որ դա շատ քիչ հավանական Է»,- Դեդկովն ասել Է հարցազրույցում։

Նա նշել Է, որ «Ուհանի վիրուսաբանական լաբորատորիայում աշխատող մարդկանց մոտ SARS-CoV-2 կորոնավիրուսով ախտահարման ոչ մի հետք չի հայտնաբերվել, որի արդյունքում առաջացրել Է COVID-19-ի հիվանդության համավարակը:

Հարցին, թե դա կարող Էր դիվերսիա լինել, ԱՀԿ-ի փորձագետը բացասական պատասխան Է տվել:

«Նման դիվերսիա իրականացնելու համար հարկավոր Էր այդ վիրուսն ինչ-որ տեղից վերցնել: Իսկ մենք փնտրում ենք դրա աղբյուրը և չենք գտնում: Հետո, այդպիսի վնաս հասցնելու համար դա, իմ տեսակետից, ամենահարմար ինֆեկցիոն գործակալը չԷ, քանի որ այդ վարակի տարածումը չի վերահսկվում: Իսկ եթե դուք չեք վերահսկում ձեր զենքը, ապա ի՞նչ օգուտ դրանից: Նման բիոահաբեկչությունն իմաստ չունի»,-պարզաբանել Է Դեդկովը:

 --00—ՄՀ