Արմավիրում, Արարատում, Գեղարքունիքում և Կոտայքում արձանագրվել են որսի կանոնների խախտումներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Որսորդական հրացան

Հունվարի 27-ից փետրվարի 10-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կենդանական աշխարհի վերահսկողության և ԲԸՏՄ տարածքային բաժինների մասնագետները ՀՀ մարզերում իրականացրել են համատեղ շրջայցներ՝ որսի կանոնների խախտման և ապօրինի որսի դեպքերի բացահայտման ու կանխարգելման նպատակով: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

ՀՀ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում արձանագրվել են որսի կանոնների տարբեր խախտումներ, որոնց առնչությամբ հարուցվել են վարչական վարույթներ, առգրավվել է 4 միավոր որսորդական զենք, որոնցից 3-ն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն: Ստուգվել է 33 քաղաքացու որս կատարելու թուլտվություն:

ՀՀ մարզերում և Երևան քաղաքում շրջայցերը շարունակվում են:

--00--ԱԹ