ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննարկելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ԲԴԽ ուղարկված դիմումը։ Այս մասին ԶԼՄ-ին հայտնել է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:
Կարինե Պետրոսյանը դիմում է ներկայացրել ԲԴԽ առ այն, որ Դատական օրենսգրքով արգելվում է լինել ԲԴԽ անդամ, եթե լրացել է թեկնածուի 65-ամյակը, իսկ իրավաբան, գիտնական Գագիկ Ջհանգիրյանի 65 տարին արդեն լրացել է։
ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը նաև հերքել է այն լուրը, թե ԲԴԽ-ում քննարկվում է Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը․ դա չի համապատասխանում իրականությանը։
--00—ԼՄ