Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը կքննի դեկտեմբերի 13-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

2008 թվականի մարտի 1-ին ԱԱԽ քարտուղար,  նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին դեռևս օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 12-ին քննվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, որ առաջիկայում թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտարածի: Դռնփակ նիստը նախագահում էր դատավոր Արման Հովհաննիսյանը: Նիստը, սակայն, հետաձգվել է և նշանակվել դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:30-ին:

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախկինում հայտնել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել 2008 թվականի նախագահական ընտրությունների բողոքարկման հարցով որոշում կայացնելու համար։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով:

« «Վիքիլիքսի» հրապարակման հիման վրա չի մեղադրանք առաջադրվել: Դրա համար եղել են համակցված ապացույցներ», - մեղադրանքը ներկայացնելիս ասել էր Սասուն Խաչատրյանը: