Հոկտեմբերի առաջին կիրակին ՀՀ-ում կնշվի որպես ազգային փոքրամասնությունների օր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

Ազգային ժողով

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Նախագիծն անցավ միաձայն՝ 115 կողմ ձայնով:

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր նշել, հեղինակն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։

Բաքոյանը նախապես առաջարկել էր օրը նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: Սակայն, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր 7 տարին մեկ այդ օրը կարող է լինել սեպտեմբերի 27-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրը՝ Բաքոյանն առաջարկել է հոկտեմբերի առաջին կիրակին նշել որպես ազգային փոքրամասնությունների օր։

 --00—ՄՀ