ԶՈՒ գնդերեցների եռամսյա հաշվետու ժողովում քննարկվել են բանակում հոգևոր ծառայության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

․

ՀՀ ՊՆ վարչական համալիրում զինված ուժերի նորանշանակ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի նախագահությամբ անցկացվել է ԶՈՒ գնդերեցների եռամսյա հաշվետու ժողովը։

Ժողովին քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր՝ միտված զինծառայողների շրջանում կազմակերպվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, գնդերեցներին տրվել են որոշակի առաջադրանքներ։

--00--ԱՀ