Արցախի ոստիկանությունը որոնում է մարտի 11-ից անհետ կորած Ստեփանակերտի բնակչուհուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

նկար

Արցախի Հանրապետության ոստիկանությունը փնտրում է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Նունե Կասպարյանին:

Մարտի 13-ին՝ ժամը 14:45-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արթուր Կասպարյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր կինը՝ Նունե Կասպարյանը (ծնված 1972 թ.), մարտի 11-ին՝ ժամը 17:30-ի պայմաններում, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Նախնական տվյալներով անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն է:

Արցախի Հանրապետության ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է Նունե Կասպարյանի մասին տեղեկություն իմանալու դեպքում անհապաղ զանգահարել 1-02 կարճ հեռախոսահամարին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

--00—ԼՄ