Արցախի ոստիկանությունը պարզաբանում է տարածել Ստեփանակերտի՝ գիշերվա կրակոցների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

1

ԱՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել հունվարի 11-ին՝ ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում արձակված կրակոցների մասին:

Ըստ այդմ՝ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները « Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք, բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

--00—ԼՄ