Մելքումյան կարծում է՝ նախընտրական փուլում պետք է բացառել «գոտկատեղից ներքև» հարվածները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրություններին, ընդգծել է, որ «խոհեմության ճանապարհով են գնացել, ստացել արդյունք», հիմա պետք է ժողովուրդը որոշի՝ ում ձայն տա։

«Մեր հիմնական գերխնդիրն այն է, որ մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունն այնպայման տեղի ունենա, և որևէ մեկը կասկած չհարուցի, որ այդ ապագա ընտրությունը կեղծվել է կամ վարչական ռեսուրս է օգտագործվել։ Մենք պետք է միասին, բոլոր քաղաքական ուժերով դա ապահովվենք», - ասել է Մելքումյանը և հավելել, որ նախընտրական փուլում պետք է բացառել «գոտկատեղից ներքև» հարվածները։

«Պետք է ընտրությունների գնալ հնարավորինս նորմալ ճանապարհով։ Նախընտրական արշավը չպետք է գնա կեղտեր թափելու ճանապարհով, պետք է գնալ՝ ճշմարտությունը ներկայացնելու», - ասել է Մելքումյանը։

--00—ԼՄ