Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կեղծ լուր է տարածել և հետո ջնջել այն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

․

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և այն ներկայացրել, որպես Բաղրամյան պողոտայում արված լուսանկար, որում երևում է պողոտայի աղտոտված վիճակը:

«Խորհրդանշական լուսանկար է, Բաղրամյան պողոտան՝ այսօր»,-լուսանկարին կից գրել է նա:

Համացանցի օգտատերերը, սակայն, պարզել են, որ լուսանկարն իրականում արվել է 2017 թվականին՝ Ուկրաինայում:

Նշենք, որ ավելի ուշ Չախոյանը հեռացրել է հրապարակումը:

--00--ԱՀ