Ադրբեջանից Հայաստան կատարված փոխանցումների մասով Եղիազարյանը փաստաթղթեր է հրապարակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

«Դեռևս տարեսկզբին համացանցում տեղեկություն տարածվեց, որ 2018-ին, ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների, Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար: Տարօրինակ կերպով լուրը չարժանացավ ուշադրության, սակայն ես կատարեցի որոշակի ուսումնասիրություն ու պարզեցի՝ 2017-ին Ադրբեջանից Հայաստան 7, իսկ արդեն մեկ տարի անց շուրջ 30 անգամ ավելի գումար է փոխանցվել՝ 211 մլն դոլար»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ պարզաբանում ստանալու նպատակով նամակով դիմել է թե՛ ՀՀ Կենտրոնական բանկին, թե՛ Համաշխարհային բանկին, որոնցից ստացած պատասխան-փաստաթղթերը պատգամավորը տրամադրեց 24News-ի խմբագրությանը, ինչն էլ ներկայացնում ենք տեսանյութում: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ