ՍԴ ճգնաժամը նոր է սկսվել, Վահե Գրիգորյանն իշխանության շահն է սպասարկելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

ՍԴ ճգնաժամը նոր է սկսվել, դատարանը փաստացի չի աշխատում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ Նա համաձայն չէ դիտարկմանը, թե Բարձր դատարանում որեւէ մեկն այլեւս չի կարող որևէ մեկի քաղաքական շահը սպասարկել՝ նշելով, որ դատավոր Վահե Գրիգորյանը սպասարկելու է այս իշխանության շահը։

«Նա իր քաղաքականացվածությամբ կարող է մրցել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հետ»,- ասել է Սիմոնյանը։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ԼՀԿ-ի առաջիկա քայլերին՝ պատգամավորը ևս մեկ անգամ վերահաստատել է կուսակցության դիրքորոշումը՝ կդիմեն ՍԴ այն ժամանակ, երբ Քոչարյանի գործի քննությունն ավարտվի։ Ըստ նրանց՝ այսօր այս հարցով քայլեր ձեռնարկելը կշահարկվի՝ կապելով մեկ անձի հետ, ում անունը Ռոբերտ Քոչարյան է։

«Դիմումի հետ վերցնելը դեռ չի նշանակում, որ ՍԴ-ն չի քննարկելու Քոչարյանի գործը։ ՍԴ-ի կողմից պետք է լինի համապատասխան հայտարարություն, թե ինչ է անելու Քոչարյանի գործի հետ՝ քննարկելու է, թե ոչ։ Քոչարյանի գործի քննությոնը թող անցնի ՍԴ-ում, ԼՀ-ն կանցի իր օրակարգին»,- ասել է պատգամավորը։

--0--ԿԿ