Ադրբեջանի խաղաղասիրական վարքագիծը վտանգավոր ծուղակ է մեզ համար. Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բրիտանական BBC լրատվականը հրապարակել է փաստեր այն մասին, որ Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում վերացրել է հայկական եկեղեցին` ոչ մի հետք չթողնելով: Սա Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանության, վանդալիզմի և հակահայ քաղաքականության անհերքելի ապացույց է:

Հայկականությունը և քրիստոնեությունը Արցախից ջնջելու այս գործողությունները վկայում են, որ Ադրբեջանի խաղաղասիրական վարքագիծը վտանգավոր ծուղակ է մեզ համար»:

--00--ԱՀ