Դուք հերոս չեք, եթե այդքան խիզախ եք, զինվորական համազգեստով գնացեք սահման. Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

mycollages_43.thumb_

Ադրբեջանական դրոշ եք վառում Երևանու՞մ, լուսառատ և անվտանգ դահլիճու՞մ: Դե այդքան խիզախ եք զինվորական համազգեստ հագեք ու գնացեք սահման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով երեկ Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպին։

«Դուք հերոս չեք: Հերոսները հայկական բանակում են...

Տղերքը, ովքեր թողել են իրենց տունն ու տեղը:

Տղերքը, ովքեր ցրտին ու շոգին իրենց կամքն են կոփում:

Տղերքը, ովքեր թողել են իրենց սիրածին, կամ չեն գտնում իրենց սիրածին, որովհետև պետությունն են պաշտպանում:

Տղերքը, ովքեր պատրաստ են գնդակ ստանալ իրենց ճակատին` հանուն հայրենիքի», - գրել է նա:

--00—ՅՄ