Դուք Արցախի համար միայն մեկ աննախադեպ ծրագիր եք իրականացրել՝ հանձնել եք

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 28,  24News 

Աբրահամյան

Իշխանությունը Հայաստան համահայկական հիմնադրամից պատերազմի օրերին գողացած 52 մլրդ դրամն ու այս պահին հիմնադրամի հաշվին եղած 58 մլրդ դրամը վերջապես որոշել է փոխանցել Արցախին, այն էլ վրաներս թանկով «ծախելով», նախընտրական քարոզչության «պերեդոզով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Թե բա աննախադեպ ծրագիր ենք իրականացնելու Արցախում։ Դա ողջ հայության գումարն է, որը մեր հայրենիքի համար ծանրագույն պահին հավաքվել է և պետք է օգտագործվի ըստ նպատակի։

Դո՞ւք ով եք, ի՞նչ առնչություն ունեք այս ամենի հետ։ Դուք Արցախի համար միայն մեկ աննախադեպ ծրագիր եք իրականացրել՝ հանձնել եք այն ու դեպի մահ ուղեկցել հազարավոր մարդկանց»,- գրել է Աբրահամյանը:

--00—ՄՀ