Չկա շաբաթ, որ Արցախը հանձնած իշխանության դեմքերը բռնություն չդրսևորեն․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

Տիգրան Աբրահամյան

Երբ այս հարթակում որևէ մեկը իշխանության կամ նրա ներկայացուցչին որակում է տալիս, իրավապահները վազելով գնում են ու սպառնալիքի անվան տակ ոստիկանության բաժանմունքներ ուղեկցում, քրեական գործ հարուցում, ձերբակալում/կալանավորում։ Չկա շաբաթ, որ Արցախը, երկիրը հանձնած իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր՝ նախարարներ, պատգամավորներ, թաղապետներ լրագրողների, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնություն, լկտի պահվածք չդրսևորեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Բայց դրանք ոչ միայն շարունակում են իրենց պաշտոններին վերընգած մնալ, այլ դրանց գործողությունները իրավապահ մարմինների խորը անտարբերությանն են արժանանում։

Լավագույն դեպքում գեղագիտական ձևակերպումներով մեկնաբանություններ են հնչեցվում, իսկ հետևանք այդպես էլ չի լինում։

Դե օրենքն ու օրինականությունը միայն ընդդիմախոսներին «պատժելու» ժամանակ է հիշվում։

Սա իհարկե նրանից է, որ թուրքերի հետ ախպերություն անողները ոչ միայն իրենց աթոռներին են, դեռ մի հատ էլ ընտրություն են ուզում կազմակերպեն, իշխանություն ձևավորեն ու բոլորիս ապացուցեն որ ոչինչ էլ չի եղել, դավաճանությունն էլ ներելի, մարսվող մեղք է։

Բոլորիդ ժամն էլ գալու, համբերեք»,- գրել է Աբրահամյանը:

Նշենք, որ այսօր լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

--00--ԱՀ