Նիկոլը 5 տարվա ընթացրում հասցրել է հանձնել Արցախի ու Հայաստանի հսկայական բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

աբբ

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը 5 տարվա ընթացրում հասցրել է հանձնել Արցախի ու Հայաստանի հսկայական բնակավայրեր, իր քաղաքական կուրսի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվել են, տասնյակ հազարավորները` զրկվել իրենց տներից:

Արցախցիները սեփական տանը, հայրենիքում պատանդի կարգավիճակում են, սովի ու գոյության պայքարի մեջ` մարտնչելով հանուն իրենց ազատության:

Ու սա ունի մեկ գլխավոր մեղավոր և պատասխանատու, որի անունը Նիկոլ Փաշինյան է:

Հիմա նույն Նիկոլն իր տեղակալ Վահագն Ալեքսանյանի ու մի շարք այլ քպ-ականների շուրթերով հրապարակում հավաքված մարդկանց մեղադրում է իրենց իսկ կողմից մեր Հայրենիքին փաթաթած աղետն ու ողբերգությունը:

Նրանք իրենց իշխանությանը փրկելու համար պատրաստ են ամեն ինչի` զոհաբերելու նույնիսկ իրենց մերձավեր շրջապատին:

Ձեր իշխանությունը Հայաստանին ու Արցախին միայն սուգ և կորուստ է բերել, որի պատասխանատվությունը հավերժ կրելու եք:

Դուք մեկ անելիք ունեք` թողնել ու հեռանալ` կրելով յուրաքանչյուրդ ձեր մաս պատասխանատվությունը, կա´նգ առեք, քանի ուշ չէ, որովհետև ձեր մնալու յուրաքանչյուր օրն իր հետ նոր պարտություն և զիջում է բերելու»:

--00—ԼՀ