Լոռու մարզպետը չվճարվող արձակուրդ է գնում․ նրան կփոխարինի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

մարզպետ

Նիկոլ Փաշինյանն Արամ Խաչատրյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:

Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին 2021 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 5-ը ներառյալ տրամադրել չվճարվող արձակուրդ:

2. Արամ Խաչատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:

--00—ՄՀ