Արցախի ԱԺ-ում ստեղծվել է «ԱԺ կանոնակարգում» փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

․

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում «ԱԺ կանոնակարգ» oրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցն էր։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, «ԱԺ կանոնակարգ»  օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 31-րդ կետի համաձայն` ԱԺ նախագահը որոշում է կայացրել  «ԱԺ կանոնակարգ»  օրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ առաջարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Այն կգործի հետևյալ կազմով․

Խմբի ղեկավար՝ Գագիկ Բաղունց՝  «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար,  ԱԺ փոխնախագահ,

Անդամներ՝ 

Արամ Գրիգորյան՝ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն

Դավիթ Գալստյան՝ Արցախի «Արդարություն» խմբակցություն

Արթուր Մոսիյան՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

Գեղամ Ստեփանյան՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

Սևակ Աղաջանյան՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Անահիտ Քոչարյան՝ քարտուղարության պետ

Կամո Ազատյան՝ փորձագիտական ծառայության ղեկավար

Լիա Ասրյան՝ իրավաբանական բաժնի վարիչ

Խմբի քարտուղար՝ Լուսինե Դադայան՝ քարտուղարության գլխավոր մասնագետ։

Արցախի ԱԺ-ից նաև հայտնում են, որ աշխատանքային խմբին հանձնարարվել է  աշխատանքները սկսել ապրիլի 1-ից և ավարտել մայիսի 10-ին՝  ներկայացնելով  «ԱԺ կանոնակարգ»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ։

Խորհրդակցությանը ներկա են եղելաշխատանքային խմբի անդամները, ովքեր  պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումների կազմակերպման ժամանակացույցի մասին։

--00--ԱՀ