Հայկ Չոբանյանը կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Կառավարության ապրիլի 1-ի նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել աշխատանքից։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայկ Չոբանյանը կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

«Ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակալություն հայտնել իր կատարած աշխատանքի համար։ Զրոյից նոր նախարարություն է ստեղծվել, ինչը բարդ աշխատանք է և, որը արվել է բավականին լավ», - նշեց Փաշինյանը։

--0--ԿԿ