Նախագահը ստորագրեց Արշակյանին պաշտոնից ազատելու դիմումը․ ԲՏԱ նախարար նշանակվեց Չոբանյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Հակոբ Արշակյանին ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,-նշված է հրամանագրում:

ՀՀ վարչապետի մեկ այլ առաջարկությամբ և ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հայկ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին՝ Հակոբ Արշակյանը լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ տեղի ունեցած միջադեպից մոտ 2 շաբաթ անց, հրաժարական է ներկայացրել՝ նշելով, որ դեմ է բռնությանը, ԲՏԱ նախարար է նշանակվել Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը։

--00—ԼՄ