ՄԻՊ-ը գերիների վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News 

․

Այսօր՝ ապրիլի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է   Ադրբեջանում ապօրնաբար պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման եւ վերադարձի հարցը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ այդպիսով նպատակ ունենալով հոգեկան տառապանք պատճառել նաեւ նրանց ընտանիքներին:

Պաշտպանը հանգամանորեն ներկայացրել է մարդու իրավունքների լրջագույն խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների հետ կապված գործընթացի պատճառով:

Հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի եւ դեսպանության հետ ձեւավորած արդյունավետ համագործակցությունը: Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։

--00--ԱՀ