Այս պահին ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 15 անձ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

ակցիա

Այս պահին ոստիկանության բաժիններ բերվել է 15 անձ: Այս մասին 24news-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

«ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար այսօր կառավարության շենքի մոտից ոստիկանություն է բերվել ակցիայի 15 մասնակից»,- տեղեկացնում են ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում «ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման անդամները: Ոստիկանության աշխատակիցների և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

--00--ԱԹ