Պետդումայի նախագահ Վոլոդինը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի եւ Ուզբեկստանի Սենատի խոսակների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

պետդումա

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը լրագրողներին հայտնել Է հաջորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանի և Ուզբեկստանի Սենատի խոսնակների գլխավորած պատվիրակությունների հետ կայանալիք հանդիպումների մասին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Հաջորդ շաբաթ պլանավորված են միջազգային հանդիպումներ: Պետդումա կայցելեն Հայաստանի և Ուզբեկստանի խորհրդարանների պատվիրակությունները՝ խոսնակների գլխավորությամբ»,- ասել Է Վոլոդինը:

 «Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ուզբեկստանի խորհրդարանի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ երկկողմ հանդիպումների ընթացքում մենք կշարունակենք երկխոսությունը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմման շուրջը»,- հավելել Է նա:

Ինչպես հստակեցրել են Պետդումայի մամուլի ծառայությունում, Միրզոյանի հետ հանդիպումը պլանավորված Է ապրիլի 13-ին, իսկ Նարբաեւայի հետ՝ ապրիլի 14-ին։

--00—ՄՀ