Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր առավոտյան դեռ գտնվում էր Երևանում. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր առավոտյան դեռ գտնվում էր Երևանում, - այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Նկատենք, որ այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է խնդրել Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Բաքվից ինքնաթիռը Երեւան է ժամանել դատարկ՝ չտեղափոխելով որեւէ ռազմագերի, թեեւ ռուսական խաղաղապահների ինքնաթիռը հենց այդ նպատակով էր ուղեւորվել Բաքու։ Ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել ,է թե իրենց մոտ գերիներ չկան, եւ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ներկայացրել են որպես դիվերսանտներ։

Աղբյուրը փորձել է ԱՀ նախագահի աշխատակազմից տեղեկանալ, թե արդյոք Ա.Հարությունյանը եւս մտադիր է մասնակցել Փաշինյան-Մուրադով հանդիպմանը, ինչին ի պատասխան ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, տեղյակ չէ, ակնկալվում է արդյոք Փաշինյանի ու Մուրադովի հանդիպումը, թե ոչ:

Նշենք, որ գերիների հնարավոր վերադարձի մասին երեկ հայտարարվել էր նաեւ պաշտոնապես՝ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի կողմից։

--00—ՄՀ