Եվս մի մարզական մեծ միջոցառում գալիս է Հայաստան. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

Եվս մի մարզական մեծ միջոցառում գալիս է Հայաստան: Մոտ մեկ ամիս առաջ բանակցում էինք Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը Հայաստան բերելու մասին: Երեկ նամակ ստացանք Եվրոպական ֆեդերացիայից, որ առաջնությունը կանցկացվի Երևանում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս:

Հիշեցնեմ, որ մայիսին Երևանում տեղի կունենա Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը»,- գրել է Հարությունյանը

--00--ԱՀ