Մահամերձ ասել է՝ տղե՛րք, դրեք ինձ, հանգստացեք․ այսօր Արցախում զոհված Նարեկի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

2020թ-ի Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Նարեկ Սերոբյանն այսօր կդառնար 20 տարեկան։ Նրա հարազատներն ու մտերիմները այցելել են Եռաբլուր և ծաղիկներ խոնարհել հերոսի շիրիմին։

24News-ի հետ զրույցում Նարեկի քույրը՝ Աննա Սահակյանը, պատմել է նրա մանկության երազանքների մասին։

«Նարեկը 2-րդ դասարանում, երբ իմացավ, որ Մասիս սարը մնացել է թուրքին, ասաց կտոր-կտոր կտրտելու է սարն ու բերելու է Հայաստան, որ հավաքի։ Դեռ շատ փոքրուց իր մեջ հայրենասիրությունը կար»,-ասել է Աննան։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ