«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում հերթական 10 հազար ծառը կտնկվի Սևանա լճի ափին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

1

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ մեծ թափով շարունակում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկերը։

Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում, «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 10.000 տնկի։

Նախքան ծառատունկը «Սևան» ազգային պարկը նախաձեռնել է հանրային №1 լողափում (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա) իրականացնել մաքրման աշխատանքներ։

Մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ «Սևան» ազգային պարկի կողմից մասնակիցներին կտրամադրվեն աղբահավաք պարկեր և ձեռնոցներ։

Աշխատանքները կմեկնարկեն 09։00-ին։Շրջակա միջավայրի նախարարությունը համայնքի բոլոր բնակիչներին, կրթական հաստատություններին, հասարակական կազմակերպությունների և բնապահպանական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Սևանա լճի առափնյա հատվածի մաքրման աշխատանքներին։

Ժամը 13։00-ին «Սևան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Մարտունու տեղամասում կիրականացվի ծառատունկ մասնաճյուղի տնկարանում աճեցված բարդի տեսակի տնկիներով: 5000 տնկին կտնկվի Մարտունու տեղամասում, մյուս 5000-ը՝ մարզի այլ համայնքներում։

Այս պահին ընթանում են ծառերի տնկման համար նախապատրաստական աշխատանքներ։

Հանրային №1 լողափի մաքրման և ծառատունկի աշխատանքներին կմասնակցի նաև Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս