Խաղաղություն մեր ընտանիքներին, հայ ու եզդի ժողովուրդներին. Բաքոյանն ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

Բաքոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհավորել է եզդիներին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ։

«Թող Մալաքե Թաուսը լիակատար խաղաղություն, ներդաշնակություն և նորանոր բարիքներ բերի մեր համայնքին, մեր հայրենիքին ու աշխարհասփյուռ եզդիներին։ Եվ թող այս անկեղծ զգացումով, մտածումներով ու խորը գիտակցությամբ Նոր տարուն՝ 2021 թվականին, Մալաքե Թաուսի խորհրդով կարողանանք ներել միմյանց՝ մեկտեղելով մեր բոլոր ջանքերը միասնական ու ամուր համայնք, հզոր հայրենիք կառուցելու նվիրական գործին։

Խաղաղություն մեր ընտանիքներին, մեր երկու՝ հայ ու եզդի ժողովուրդներին»,- գրել է պատգամավորը:

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս