2020-ի հուլիսին Տավուշում ո՞ր բանակն էր՝ ձեր բարեփոխա՞ծ, թե՞ նախկիկինների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ խնդրելով հնարավորինս քիչ լուսաբանել իմքայլականներին, իսկ եթե ամեն դեպքում որոշեն լուսաբանել, առաջարկում է երկու հարց տալ։

«1. 2020 թվականի հուլիսին Տավուշում, ո՞ր բանակն էր, հաղթակա՞ն, թե՞ պարտված, ձեր բարեփոխա՞ծ, թե՞ նախկինների, այդ ժամանակ հասցրե՞լ էիք բարեփոխել, թե՞՝ ո՛չ:

2. Եթե մի պահ պատկերացնենք, որ ինչպես դուք եք պնդում, ամեն դեպքում չէիք հասցրել «բարեփոխել» բանակը, այդ մասին ե՞րբ իմացաք՝ պատերազմից առա՞ջ, հուլիսի՞ն, պատերազմից հետո՞: Եթե գիտեիք այդ մասին, ապա ինչո՞ւ էր ձեր տիրակալը մի ողջ սերունդ ուղարկում պատերազմ:

Գիտեիք, որ չեք հասցրել, բանակը նորմալ վիճակում չի ու մարդկանց խաբու՞մ էիք: Խաբում էիք, որ մարդիկ մահանա՞ն: Խաբում էիք, որ սերունդը ոչնչանա, իսկ Ալիևը գոհ լինի՞: Խաբում էիք սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 4-ին, հոկտեմբերի 20-ին, նոյեմբերի 9-ին: Միշտ: Ինչու՞: Ինչու՞ պատերազմի սկզբում չասեցիք՝ «բա գիտե՞ք մենք չենք հասցրել բարեփոխել, ամեն ինչ վատ է, ուստի պետք է ընդունել ցավոտ որոշումներ», 7000 երեխու գլուխն էր ցավու՞մ:

Դուք հիմա ինչ ուզում եք բարբաջեք, զառանցեք ամբիոնից, սա սարսափելի բեռ է ու սրա տակ չմնալ հնարավոր չէ»,-գրել է նա:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս