Լիբանանի նախագահը հրավիրվել է Երևանում Ցեղասպանության հիշատակի արարողություններին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

Լիբանան

 Լիբանանի նախագահ Միշել Աունն ստացել է ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին ներկա գտնվելու ՀՀ նախագահի հրավեր:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Լիբանանի նախագահի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Հրավերը Լիբանանի նախագահին փոխանցել է Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:

Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է. երկրի պատգամավորների պալատը որոշում է ընդունել 1997թ. ապրիլի 3-ին, ևս մեկ փաստաթուղթ օրենսդիր մարմինն ընդունել է 2000թ. մայիսի 11-ին:

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս