Որոշումն իրենցն է․ Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանությունը ճանաչելու հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

նկար

«Reuters»-ը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես Ցեղասպանություն ճանաչելը (քննարկումներ կան, որ այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչել հայերի ցեղասպանությունը) ավելի կվնասի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հարաբերությունները, որոնք առանց այդ էլ լարված են։

«Միացյալ Նահանգները պետք է հարգի միջազգային իրավունքը․․․

․․․Հայտարարությունները, որոնք իրավական ուժ չունեն, ոչ մի օգուտ չեն բերի, դրանք կվնասեն հարաբերությունները։ Եթե Միացյալ Նահանգները ուզում է վատթարացնել հարաբերությունները, որոշումն իրենն է»,-հայտարարել է Չավուշօղլուն թուրքական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ։

--00—ԼՄ