ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի և բլիթի» խաղ է. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

1

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պեսկովը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է «մտրակ և բլիթ» խաղի դրսևորում, ոչ թե հայ ժողովրդին ապրումակցում: 

Հիշեցնենք, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որին հետևեցին Թուրքիայի սպառնալից արձագանքները:

--00--ԱԹ