Ընտրությունները մոտ են․ ո՞ր ուժերը կմասնակցեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ ընտրությունների հիմնական երկու խաղացողները Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժերն են լինելու։ Ի դեպ, Քոչարյանը հայտնել է, որ արտահերթին կմասնակցի որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար, սակայն դեռ պարզ չէ, թե որ ուժերը դաշինքի մաս կկազմեն։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն են տարածել «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Հայրենիքը», «Քաղաքացու որոշումը», «Ալյանսը» և մի շարք այլ կուսակցություններ։ 

«Հայ ազգային կոնգրեսը» մայիսի 1-ին պատրաստվում է համագումարի, որի ժամանակ կքննարկի ընտրություններին մասնակցելու հարցը։

«Ժառանգություն» կուսակցությունում ընտրություններին մասնակցելու որոշում կա, բայց դեռ հստակ չէ՝ դաշինքո՞վ թե՝ միայնակ։

Կոալիցիա կազմելու հարցում երկմտում են նաև ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ