Թուրքիան մեղադրում է Հունաստանին մի կղզի ևս ռազմականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Հունաստան

Թուրքիայի Պաշտպանության նախարարության նախկին գլխավոր քարտուղար գնդապետ Ումիթ Յալըմը «Sözcü» թերթին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Հունաստանի կողմից Էգեյան և Միջերկրական ծովերում մինչ այժմ չռազմականացված կղզիների ռազմականացման առիթով։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրք զինվորականի՝ Լոզանի պայմանագրով Էգեյան ծովում գտնվող 14 փոքր կղզիները չպետք է ռազմականացվեն, սակայն Հունաստանը դրանցից 13-ն արդեն այս պահին ռազմականացրել է: Մնացել է միայն Խալկի կղզին։

Վերջին ռազմականացված կղզին Կասոսն է, որը 64 քառակուսի կիլոմետր է և կղզում բնակվում է շուրջ 900 մարդ։

Հունաստանի կառավարությունը կղզու վրա 1200մ երկարություն ունեցող օդանավակայան է կառուցել և ավելացնում է կղզում ծառայություն իրականացնող զինվորականների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի քանակը։

Սա խիստ մտահոգել է թուրք զինվորականներին, որոնք շեշտում են, որ այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ-ի՝ Հունաստանին ցուցաբերած բացահայտ աջակցության պայմաններում:

  --00—ՄՀ