Թուրքիան հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված թռիչքի ժամանակ հունական կողմը սադրել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

mmmmmmmmmmmm

Էգեյան ծովի ավազանում Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածությունը պահպանվում է: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքի ժամանակ հունական կողմը սադրել է։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվել է, թե թուրքական F-16 կործանիչները ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքներ են կատարել Էգեյան ծովի վրա, որի մասին իրազեկել են ՆԱՏՕ–ի բոլոր գործընկերներին, սակայն Հունաստանը օդ է բարձրացրել F-16 կործանիչներ, որոնք ռադարները միացրել  և թիրախավորել են թուրքական կործանիչներին։

--00—ՅՄ