«Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները. բաց նամակներ կփոխանցվեն դեսպանատներին

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 7,  24News 

ՀՀԿ

Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական եւ «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները բաց նամակ են հանձնելու ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանատներին, ինչպես նաեւ Եվրոմիության եւ Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ու Միավորված ազգերի կազմակերպության երեւանյան գրասենյակներին։

Նամակում բարձրաձայնվում են 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրա ավարտից ցայսօր Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, գերիների վերադարձի եւ պատմամշակութային արժեքների ոչնչացման դեպքերը եւ այս առնչությամբ միջազգային հանրությունից եւ դավադիր իշխանություններից մեր պահանջները։

 --00—ՄՀ