Իսպանիան կընդունի EMA-ի եւ ԱՀԿ-ի հավանության արժանացած պատվաստանյութերով պատվաստվածներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News  

Իսպանիա

Զբոսաշրջիկները, որոնք պատվաստումն ստացել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով, կկարողանան հունիսի 7-ից մուտք գործել Իսպանիա: Այդ մասին հաղորդել Է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունիսի 7-ից այն բոլոր երկրների ճանապարհորդները, որոնց հետ չկա տեղաշարժման լիակատար ազատություն, կկարողանան մուտք գործել Իսպանիա, եթե նրանք հավաստագիր ունենան այն պատվաստանյութերի ամբողջական չափաբաժինն ստանալու մասին, որոնք ճանաչվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,-հայտարարել Է նա՝ Fitur տուրիստական միջազգային տոնավաճառում հանդես գալով պատվաստման մասին Էլեկտրանային հավաստագրի շնորհանդեսի ժամանակ:

Բացի այդ, մայիսի 24-ից Իսպանիա մուտքն առանց սանիտարական ստուգումներ անցնելու անհրաժեշտության կթույլատրվի ԵՄ-ի մեջ չմտնող մի շարք երկրներից՝ Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Սինգապուրից, Իսրայելից, Հարավային Կորեայից, Թաիլանդից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Ճապոնիայից: «Ճանապարհորդներն առանց սանիտարական ստուգումներ անցնելու անհրաժեշտության կարող են երկիր մուտք գործել հաջորդ երկուշաբթի օրվանից՝ մայիսի 24-ից»,-պարզաբանել Է Սանչեսը։

--00—ՄՀ