Մոտ 20 ստորգետնյա ցնցում՝ 1,5 ժամում. Չինաստանում երկրաշարժերի շարք է գրանցվել, կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

նկար

Չինաստանի հարավ-արևմտյան Յուննան նահանգում մայիսի 21-ին 1,5 ժամում մի քանի րոպե ընդմիջումներով գրանցվել է մոտ 20 ստորգետնյա ցնցում, երկրաշարժերի ուժգնությունը՝ 5,6-ից 6,4 մագնիտուդ։ Ցնցումների հետևանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել՝ 21-ը, տուժածներից 3-ի վիճակը ծանր է, տեղեկացնում են Չինաստանի ԶԼՄ-ները, գրում է  Korrespondent.net-ը։



Նշենք, որ երկրաշարժի գրանցման վայրերում բնակչությունն ավելի քան 9 միլիոն է։ Նյութական վնաս է կրել ավելի քան 72,3 հազար մարդ․ մոտ 21 հազար մարդ տարհանվել է։

--00—ԼՄ