Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվում են ճամբարային հավաքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Հասարակական

Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում են ճամբարային հավաքներ։

Հավաքների շրջանակում կազմակերպվող տեսական և գործնական պարապմունքները միտված են զինծառայողների մասնագիտական գիտելիքների զարգացմանը, արագ փոփոխվող իրադրության պայմաններում ճկուն և ներդաշնակ գործողությունների վարման հմտությունների կատարելագործմանը։

Հասարակական

--00--ԿԿ