Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

հարգանքի տուրք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը Շուշիի տանկ-հուշարձանի մոտ նաև մասնակցել է Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությանը:

Հանրապետության նախագահին ուղեկցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: 

--00--ԱԹ