Կառլեն Ասլանյանը վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

նկար

Մայիսի 30-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմանում  Երևանի բնակիչ, 34-ամյա Կառլեն Ասլանյանն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան–Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ 7-ամյա Անի Լ.-ին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է  1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրը նշում է, որ վարորդ Կառլեն Ասլանյանը «Ազատություն» ռադիոկայան լրագրողներից է, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Երևանի դպրոցներից մեկի 1-ին դասարանում: 

--00—ԼՄ