Քո ամուսինը չգետեմ՝ ո՞ր նկուղներում է պահում որդուս. անհետ կորածի հայրը՝ Աննա Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

նկար

Անհետ կորած զինծառայող Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը, դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին։

«Իմ որդին էլ մի ժամանակ շատ պայծառ ու ժիր մանուկ էր, տիկի՛ն Աննա, բայց մեծացավ ու գնաց բանակ ու, ցավոք, զոհվեց, իսկ քո ամուսինը պատերազմից հետո չգիտեմ՝ ո՞ր նկուղներում ու դիահերձարաններում է պահում, որ չեմ կարող գտնել։

Դուք ինձ զրկել եք խնկարկելու վայր ունենալուց, իսկ Աստված ձեռքը ճակատին վերևից նայում է ու տեսնում ամեն ինչ», - գրել է զինվորի հայրը և հրապարակել որդու ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկարները։

--00—ԼՄ