«Ոչ մի հարցի պատասխան չեմ ստացել». անհետ կորածի հայրը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո անհետ կործներից մեկի հայրը լրագրողների հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ոչ մի հարցի պատասխան չի ստացել, և որ բավարարված չէ հանդիպումից: 

Անհետ կորած զինծառայողի հայրը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ են քննարկել: Միայն նշել է, որ այն հարցերը, որոնք ինքն է բարձրաձայնել, այդ թվում՝ ԴՆԹ երկրորդ սարքի անհրաժեշտության մասին, պատասխան չի ստացել:

«Ամեն դեպքում ԴՆԹ անալիզ անող երկրորդ ապարատը մինչև այս տարվա ավարտ չի լինի Հայաստանում»,– ասել է անհետ կորած զինծառայողի հայրը:
 
Հիշեցնենք՝ անհետ կորած զինծառայողների ծնողները տևական ժամանակ է՝ ակցիաներ են անում: Մի մասը պահանջում է մասնակցել որոնողական աշխատանքներին: 

--00—ԼՄ