Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

նկար
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

նկար
Երևան քաղաքում՝

Հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

նկար

--00—ԼՄ