Մոսկվայում հունիսի 17-ին կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

կորոնավիրուս

Մոսկվայում կորոնավիրուսային հիվանդության օրական ցուցանիշի ռեկորդ է արձանագրվել: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9 056 դեպք է գրանցվել: 

Մինչ այս կորոնավիրուսային հիվանդության առավելագույն ցուցանիշը գրանցվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին. այդ օրը կորոնավիրուսով վարակման 8 203 դեպք էր հայտնաբերվել: 

--00--ԱԹ