Արձանագրված դեպքերից 5-ն ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ընտրություններ

Առավոտյան 8։00-ից մինչև կեսօր ոստիկանությունում արձանագրվել է 21 դեպք, որոնցից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար: Այս մասին ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը:

«Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող 1 դեպքը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը՝  մարզերում: 7 հաղորդման վերաբերել են 1-ից ավելի անգամ քվեարկելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, գույքը դիտավորությամբ վնասելուն, մարմնական վնասվածք հասցնելուն»,- ասաց Մկրտչյանը:

Ըստ պաշտոնյայի՝ արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի:

--00—ՄՀ