141 դեպքից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47–ին․ փոխոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

․

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունները, հայտնել է, որ ժամը 08։00-ից մինչ այս պահը քննարկվել և ընթացք է տրվել քվեարկության ընթացքում տեղի ունեցած իրավախախտումներ վերաբերյալ ստացված տեղեկությունները։

«Արձանագրված 141 դեպքերից որպես հանցագործության մասին հաղորդում ընթացք է տրվել 47 դեպքի, իսկ 94–ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար։ Առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ պարունակող երեք դեպքը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը ՀՀ տարբեր մարզերում»,– ասաց նա։

Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ բոլոր 94 պատահարները գտնվում են ստուգման փուլում։ 

--00--ԱՀ