Ադրբեջանի քարտեզում Հայաստանը Մեղրիի տարածաշրջանում Իրանի հետ սահման «այլևս չունի»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

․

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վերջին շրջանում խիստ ակտիվացել են Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական կապերը։

Մի կողմ թողնելով սակայն դրանց վերլուծությունը, որը կփորձեմ ներկայացնել ավելի պատեհ առիթով տարածաշրջանային համատեքստում, կուզենայի ձեր ուշադրությունը սևեռել Բաքվում Ադրբեջանի և Պակիստանի ռազմաօդային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև հանդիպման ընթացքում պակիստանյան ավիացիայի փոխմարշար Թարիղ Զիային հանձնված հուշանվերի վրա (տե՛ս կից լուսանկարը)։

Դրանում պատկերված է, այսպես կոչված, Ադրբեջանի քարտեզը, որտեղ Հայաստանը Մեղրիի տարածաշրջանում Իրանի հետ սահման «այլևս չունի», իսկ Նախիջևանը հայ-իրանական սահմանային ողջ գծով մեկ միացված է «մայրցամաքային Ադրբեջանին»։ Հուշանվերն, ի դեպ, «պսակված է» Բաքվի բռնապետի «Ղարաբաղն Ադրբեջա՜ն է» տխրահռչակ զառանցանքով։

Որքանով այս քարտեզը կամ զառանցանքը կդառնան իրականություն, կախված է միայն մեզնից, ուստի պայքարը հանուն Հայաստանի և Արցախի  շարունակվում է»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս