Մեղրիի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։20-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

--00--ԱՀ